Armenian

Աշխատակազմի ղեկավար

Վանիկ Բաբաջանյան

(060) 65 40 10

(010) 52 15 94

 vanik.babajanyan@ssa.am

 

 

Տարեթիվ, ծննդավայր

Ծնվել է 1972թ. հունվարի 1-ին ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում:

 

Կրթությունը

1979-1989թթ. սովորել է Աբովյան քաղաքի N 7 միջնակարգ դպրոցում:

1989-1990թթ. սովորել է Աբովյանի N 48 պրոֆտեխնիկական ուսումնարանում:

1990-1995թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը՝ ստանալով պատմաբանի, պատմաբան մանկավարժի մասնագիտական որակավորում:

2006թ. պաշտպանել է գիտական թեզ և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Հեղինակել է 2 մենագրություն և գիտական 6 հոդված:

 

Աշխատանքային գործունեություն

1998 սեպտեմբերից – 2008 թ. հունվար աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի N 1 միջնակարգ դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ, 1999-2000թթ. նաև փոխտնօրեն` ուսումնադաստիարակչական հարցերով,

2008թ. հունվարից-հոկտեմբեր աշխատել է ՀՀ ՀՀ Կոտայքի մարզպետարանում՝  աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետ:

2008թ. հոկտեմբերի 6-ից մինչև 2018թ. սեպտեմբերի 4-ը աշխատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ժողովրդագրության բաժնի պետ: Քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական է (2011թ.):

Մասնագիտական վերապատրաստումներ է անցել և ուսուցողական այցեր կատարել՝ Բուլղարիա (2009թ.), Ռուսաստան (2011թ. և 2013թ.), Թուրքիա (2011թ.), Մոլդովա (2013թ.), Շվեյցարիա (2013թ.), Չեխիա (2014թ.), Նեպալ (2018թ.):

2018թ. սեպտեմբերի 4-ին նշանակվել է սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղար:

 

Լեզուների իմացություն

Տիրապետում է ռուսերենին:

 

Զինապարտություն, զինվորական կոչում

1995-1997թ. որպես հետախուզական ստորաբաժանման հրամանատար ծառայել է ՀՀ ՊՆ Նուբարաշենի 1-ին մոտոհրաձգային բրիգադայում, ապա՝ Նուբարաշենի գնդում: Մասնակցել է Հայաստանի Հանրապետության հարավ-արևմտյան սահմանների պաշտպանությանը: Պահեստազորի լեյտենանտ է:


Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական է:  

 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի որդի և դուստր:

 

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)