Armenian

Միջոցառումներ

Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատողների արհեստակցական կազմակերպությունը ստեղծման ժամանակաշրջանից ակտիվ աշխատանքային գործունեություն է ծավալում, որի ընթացքում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ` Ամանորի, կանանց նվիրված տոների կապակցությամբ, տարվա տարբեր եղանակներին կազմակերպվում են հանգիստներ, էքսկուրսիաներ դեպի հայկական սրբավայրեր, ինչպես նաև բնության գողտրիկ անկյուններ: Միջոցառումներին մասնակցած արհեստակցական կազմակերպության անդամների անմոռաց տպավորություններն էլ ավելի են ոգեշնչում և պարտավորեցնում արհեստակցական կազմակերպությանը նմանատիպ միջոցառումներ կազմակերպելու համար:

 

Արհեստակցական կազմակերպությունն իր աջակցությունն է ցուցաբերում սոցիալապես անապահով վիճակում գտնվող, բժշկական օգնության կարիք ունեցող, ինչպես նաև ուսման վարձ վճարելու խնդիր ունեցող արհեստակցական կազմակերպության անդամներին: Արհեստակցական կազմակերպության անդամներն արժանանում են խրախուսման` ամուսնության, երեխայի ծննդաբերության, հոբելյանական տարեդարձի կապակցությամբ:

Արհեստակցական կազմակերպությունը մեծ ուշադրություն է դարձնում նաև մշակութային միջոցառումներին և արհեստակցական կազմակերպության անդամների համար ձեռք է բերում մշակութային օջախներում տեղի ունեցող միջոցառումների տոմսեր:

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)