Armenian

Պատմություն

2006թ. մայիսի 12-ին հրավիրված հիմնադիր ժողովում որոշվեց ստեղծել ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատողների արհեստակցական կազմակերպություն: Հիմնադիր ժողովը հաստատեց արհեստակցական կազմակերպության կանոնադրությունը և կառուցվածքը: Հիմնադիր ժողովում ընտրվեց արհեստակցական կազմակերպության նախագահ, ինչպես նաև ընտրվեցին արհեստակցական կազմակերպության նախագահության և վերստուգիչ հանձնաժողովի անդամներ:

 

2006թ. հունիսի 1-ին ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատողների արհեստակցական կազմակերպությունը ստացավ իավաբանական անձի պետական գրանցում, ինչպես նաև գրանցվեց արհեստակցական կազմակերպության կանոնադրությունը:

 

2009թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատողների արհեստակցական կազմակերպությունը վերանվանվեց Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատողների արհեստակցական կազմակերպության, միաժամանակ գրանցվեց արհեստակցական կազմակերպության կանոնադրությունը` նոր խմբագրությամբ:

 

2006թ. մայիսի 12-ի արհեստակցական կազմակերպության հիմնադիր ժողովում արհեստակցական կազմակերպության առաջին նախագահ ընտրվեց Հովհաննես Սահակյանը, ով զբաղեցնում էր ՀՀ ՍԱՊՀ աշխատակազմի ղեկավարի տեղակալի, այնուհետև վերահսկողության և մոնիթորինգի վարչության պետի, այնուհետև հիմնադրամի նախագահի տեղակալի պաշտոնը: 2009թ. հոկտեմբերի  9-ին կայացած ժողովում Հովհաննես Սահակյանի արհեստակցական կազմակերպության նախագահի լիազորությունները դադարեցվեցին` ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ և նոր նախագահ ընտրվեց Ծառայության միջազգային համագործակցության, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռուբեն Մարկոսյանը: 2010թ. հունվարի 19-ին կայացած ժողովում Ռուբեն Մարկոսյանի արհեստակցական կազմակերպության նախագահի լիազորությունները դադարեցվեցին` Երևանի պետական համալսարանի պրոռեկտր նշանակվելու կապակցությամբ և նոր նախագահ ընտրվեց Ծառայության պետի խորհրդական Դավիթ Ղուլյանը: 2011թ. սեպտեմբերի 19-ին Դավիթ Ղուլյանը թողել է արհեստակցական կազմակերպության նախագահի պաշտոնը`  Ծառայության պետի խորհրդականի պաշտոնից ազատվելու կապակցությամբ: Ներկայումս արհեստակցական կազմակերպության նախագահի պարտականությունները կատարում է Ծառայության կենսաթոշակային ապահովության, նպաստների և դրամական այլ վճարների վարչության պետ Լևոն Լալայանը:

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)